-
01.05.2013|
15:03
Մայիսի 1-ին Հունաստանում ընթանում է համընդհանուր գործդուլ։ Ցուցարարները բողոքում են կիրառվող տնտեսական խիստ միջոցառումներից։ Արհմիությունները կոչ են անում մասնակիցներին մոբիլիզացնել ուժերը։ Սպասվում է, որ 24-ժամյա գործադուլը կխափանի տրանսպորտի և հիվանդանոցների աշխատանքը։
-
30.04.2013|
18:16
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը գարնանային նստաշրջանին ներկայացել է հինգ հոգանոց պատվիրակությամբ, սակայն այսօր իրենց աշխատանքները ասուլիսում ամփոփեցին երեքը` Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը: Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը ներկա չէին: ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ զեկույցն է քննարկվել և հաստատվել: Հարցի առնչությամբ միայն Դավիթ Հարությունյանն է ելույթ ունեցել, մյուսներին հերթ չի հասել:
-
30.04.2013|
17:34
«Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Երկու տարի ԱԺ-ում եմ, որևէ մեկի հասցեին թույլ տվե՞լ եմ»,-այս նախադասությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը մի քանի անգամ ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Իսկ խոսակցության նյութն այն էր, որ օրերս լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե նա հեռախոսազրույցում սպառնացել է Մոսկվայի տան տնօրենին, ով այդ առնչությամբ դիմում-բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով:
-
30.04.2013|
17:07
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, Երևանի ավագանու ընտրությունների մշտադիտարկման
արդյունքներով, ընտրարշավի լուսաբանման գործում առավել ակտիվություն է ցուցաբերում «Կենտրոն» հեռուստաալիքը, ոին հետևում են
«Երկիր Մեդիան» և «Արմնյուզը»:«Այս առումով «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան» վերականգնել են առաջատարի իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և որոնք զիջել էին 2013 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ:
-
30.04.2013|
17:04
Իսրայելում չի կարելի հավատալ երեք իրողության՝ Թել Ավիվի ջրին, Երուսաղեմի օդին և արաբի խոսքին՝ սա առաջին դասն էր, որ Երուսաղեմ ոտքն դնելուն պես առաջարկեցին հիշել:
-
30.04.2013|
16:37
irates.am-ը Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, և որ կուսակցություններն ունեն ավագանիում մանդատներ ստանալու ռեալ շանսեր:
-
30.04.2013|
16:27
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
Հետազոտության օբյեկտ են հանդիսացել չորս համապետական հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք (Հ1), «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ 2), «Արմնյուզ», ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
-
30.04.2013|
15:45
«Ի դեմս Տարոն Մարգարյանի, գործ ունենք հանցագործի, թալանչիի հետ»,-նախօրեին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` վկայակոչելով գործող քաղաքապետի հայտարարագրերում ներառված ունեցվածքը և նրա եկամուտները:
-
30.04.2013|
15:40
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած «Ինչպես կարող են միջազգային և միջկրոնական համաձայնությունները Եվրասիական տարածաշրջանում դառնալ խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ղազախստանի դինամիկ զարգացման երաշխավորը» թեմայով սեմինարին մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այմդոս Բոզժիգիտովը, ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-
30.04.2013|
11:41
Արդեն 20 օր է, ինչ տեղեկություն չկա Իտալացի լրագրող Դոմենիկո Կիրիկոյի մասին, որ Լիբանանից Սիրիա էր ուղևորվում։ 62-ամյա լրագրողը Լիբանանից դուրս է եկել ապրիլի 6-ին։ Նրա հետ կապ չկա ապրիլի 9-ից։